Շոուն շարունակվում է․ Նիկոլը վախեցել է հանդիպել ուսուցիչներին, բայց հանդիպել է լիքը «անծանոթ» գյուղացիների
Նիկոլ Փաշինյանի խոսնակը իր հերթին, օգնականը իր հերթին մի քանի լուսանկար են տարածել, թե Նիկոլ Փաշինյանը Գյումրիից վերադառնալիս ստիպված ավտոմեքենայի շարասյունը 4 կանգնեցրել է, որպեսզի մարդկանց հետ հանդիպի, ովքեր առաջը կտրում են և աղաչում, որ շարունակի մնալ, չլքել իրենց ու մեր հայրենիքը և այլն։
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլը կանգնեցրել է շարասյունը և մոտեցել էդ մարդկանց։ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Գյումրի՝ նախապես չհայտարարված այցով։ Շենքի առաջ, որտեղ նա հանդիպում էր գերիների հարազատներին, հավաքվել էին բազմաթիվ ոստիկաններ, ԱԱԾ աշխատողներ, դիպուկահարներ էին հսկում շենքը։ Նիկոլը չհանդիպեց և ոչ մի քաղաքացու, նա անգամ չհանդիպեց ուսուցիչների, որոնք ուզում էին մի քանի բառ փոխանակել։
Ինչո՞ւ չհանդիպեց։ Որովհետև վախենում է մարդկանց հետ շփվել․ երբ Նիկոլը Երևանում տեղաշարժվում է, նախապես փակում են այն բոլոր փողոցները, որով անցնելու է, կառավարական առանձնատունը, որում ապրում է Նիկոլը, 4 կողմից գիշեր-ցերեկ հսկում են ոստիկանական մի քանի վերակարգեր։ Ու էս ֆոնին հանկարծ Նիկոլը տեսնում է գյուղի սկզբնամասում խմբված մարդկանց ու իջնում հետները հանդիպելու։ Ընդամենը երկու ոստիկանի հետ, պատկերացնում ե՞ք։ Կրկնում եմ՝ Նիկոլը վախենում է Երևանում զբոսնել, մարդկանցից փախե-փախ է ման գալիս, Ազգային ժողովի իր թիմի՝ «Իմ քայլը» խմաբկցության հետ հարցուպատասխանին գնում է զրահաբաճկոնով, բայց ճանապարհին «պատահականորեն» տեսնում է «պատահական» հավաքված մարդկանց ու կանգնեցնում է ավտոմեքենան, ու այդպես՝ 4 տեղ իրար հետևից։
Ու ի՞նչ է լինում․ Հայաստանի ամենաաղքատ մարզի ամենաաղքատ գյուղերի բնակիչները փոխանակ Նիկոլից հաց ուզեն, փոխանակ Նիկոլից աշխատանք ուզեն, վառելափայտ ուզեն․․․ լավ էդ սաղ հեչ, փոխանակ պահանջեն, էր գյումրեցի 62 գերիներին վերադարձնի, ծափահարում են ու պահանջում մնալ։
Բայց իրականում՝ ցավալու է ուղղակի․ անկախ այն բանից, թե ինչպես, ինչ ճանապարհով են այդ «պատահական գյուղացիներին» համոզել խայտառակվել, ես ուղղակի ցավում եմ, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք ծափահարում են դավաճանությանը, որոնք ծափերով են իրենց մարզ ընդունում իրենց զավակների դահճին, կապիտուլյացիա ստորագրողին, որը մեզանից ու իրենցից խլել է հայրենիք, 7 հազար եղբայր։
Հ․Գ․ Առաջարկում եմ Նիկոլն անմիջապես աշխատանքից ազատի էս էժան շոուի սցենարի հեղինակին, որ նա էլ իր հերթին փչացրեց իրեն։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից