Այսօր մեր Պետությունն ու Հայրենիքը կանգնած են դժվարին կացության առջև՝ լինել-չլինելու խնդրի առջև։
Այո, այո, հե՛նց այդպես... քանզի Հայրենիքի մի մասն արդե՛ն կորցրել ենք, Պետությունը՝ կորցնում ենք...
Եվ սրանք ո՛չ վատատեսության, ո՛չ էլ չափազանցված և անհիմն՝ պարզապես խոսքեր են, այլ դառը իրականություն և ցավալի փաստեր։
Համոզված եմ, որ բազմաթիվ բանականություն, արժանապատվություն, վերլուծելու և հասկանալու ունակություն ունեցող հայ մարդիք համաձայն են վերոգրյալի հետ՝ մի մասը, գոնե, «հոգու խորքում»...։
Համոզված եմ, որ համաձայն են և ոչ մի կերպ չե՛ն կարողանում, չե՛ն ցանկանում ընդունել այս ամենն, այս մղձավանջը, որի մեջ հայտնվեցինք 2018 թ-ի ապրիլից։ Հայտնվեցինք, մի մասս, կամավոր, մի մասս էլ՝ ակամայից։ Մի մղձավանջի մեջ, որն, արդյունքում, արհավիրք հանդիսացավ մեր ազգի, Հայրենիքի և Պետության համար և որն, ըստ իս, ուղիղ 100 տարի անց, մեր ազգին նետած, պատմության վերջին, կարելի է ասել, վճռորոշ մարտահրավերն է...
Իսկ բավարա՞ր է արդյոք, առանց տեղի ունեցածի պատճառները նաև սեփական անձի, սեփական գործելու կամ անգործության մեջ փնտրելու, առանց քայլեր ձեռնարկելու, պարզապես, «հոգու խորքում չընդունելով» կատարվածն ու կատարվողը, դիմակայել այս մարտահրավերին և հաղթահարել այն, իհարկե՝ ոչ։
Ուստի՝ կա՛մ ուշքի կգանք, տապալված վիճակից ոտքի կկանգնենք, կինքնամաքրվենք, վերջապես ճիշտ կգնահատենք արժեքները և կունենանք, ավելի ճիշտ՝ արժանի կլինենք ունենալու արժանապատիվ մարդու, քաղաքացու, կյանքի բացարձակ արժեքներից մեկը՝ Պետություն, կամ, նույն կերպ շարունակելով, դասեր չքաղելով անցյալում թուլյ տրված սխալներից, չապաշխարելով գործած մեղքերի համար, զուտ իներցիայով, մի կերպ, լավագույն դեպքում, կգոյատևենք ևս 100 տարի և...և վերջ...
Փետրվարի 20-ին, ժամը 15։00 ես կլինեմ Ազատության հրապարակում։
Փետրվարի 20-ին ես կլինեմ Ազատության հրապարակում
Արտյոմ Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից