Կարծիք

19.02.2021 17:48


Հրամանի կատարման վերջնական արդյունքը ավել շատ ամենավերևում գտնվող «Գերագույնի» արձակած հրամանների գերճշգրտությունից է կախված

Հրամանի կատարման վերջնական արդյունքը ավել շատ ամենավերևում գտնվող «Գերագույնի» արձակած հրամանների գերճշգրտությունից է կախված

Բանակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով ու տիեզերական կողմնորոշիչներով հագեցված համակարգ, այլ նախևառաջ՝ գաղափարակիր համախոհների միվորող այնպիսի կառույց, որն ունենալով խիստ կազմակերպվածություն և զինված ուժերին հատուկ կարգ ու կանոն, ունակ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարել առավելագույնս անթերի և ամբողջ ծավալով:

Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ լավ զինված բանակները մարտադաշտում պարտվել են քանիցս իրենց սպառազինությամբ ու տեխնիկայով զիջող բանակներին: Եվ դա համարվել է օրինաչափ, քանզի գերճշգրիտ զինատեսակներն ու տիեզերական կողմնորոշիչները, որքան էլ հզոր, բայց անընդունակ են կոտրելու այն կամքն ու ոգին, որոնցից կռված է իրական հայրենասիրությունը...

Հաղթողներին առաջ մղող թիվ մեկ խթանիչը հայրենասիրության, ասել է թե՝ օջախի պաշտպանության գաղափարն է և այն էությամբ ու կեցությամբ մարմնավորող հրամանատարը՝ սկսած ջոկից մինչև Գերագույն... Մարտադաշտում կռվող յուրաքանչյուր զինվոր իր վերադասի հրամանի կրողն ու կատարողն է...

Որքան բարձր է հրամանատարի աստիճանը, այնքան մեծ է պատասխանատվությունը... Եվ դա բնական է, քանի որ հրամանի կատարման վերջնական արդյունքը կախված է ոչ միայն ենթակայի անթերի գործողություններից, այլ ավել շատ ամենավերևում գտնվող «Գերագույնի» արձակած հրամանների գերճշգրտությունից...

Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմում մենք պարտվեցինք նաև այն պատճառով, քանի որ չունեինք Առաջին և Երկրորդ պատերազմներում մեր զինված ուժերի դրսևորած կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը և, որ շատ կարևոր է՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած սառնասրտությունն ու իրավիճակին համահունչ գործելու կարողությունը...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը