ԱԱԾ դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Կարեն Բեքարյանին (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունը այսօր խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ։
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Գոռ Միքայելյանը նշել էր, որ խուզարկությունն իրականացվել է ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում, թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։
Գոռ Միքայելյանը նաև հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել մտնել ԱԱԾ և հանդիպել Կարեն Բեքարյանի հետ։
«Քննիչի հետ կապ հաստատել չեմ կարող, հեռախոսազանգերիս չի պատասխանում, ԱԱԾ անցակետում ինձ հայտնում են,որ իրենք որևէ առնչություն չունեն,բոլոր հարցերը քննիչի հետ»,-ասել էր Միքայելյանը։