Աշխարհ

23.05.2011 09:37


Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության հայտարարությունը

Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության հայտարարությունը

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ներկայացուցիչների համագումարը Հայաստանում աշխատում է ավելի քան երկու ամիս: Համագումարը խնդիր է դրել մեկ քաղաքական միության մեջ միավորել Ադրբեջանում և Նախիջևանում խտրականության բոլոր զոհերին:  Ադրբեջանական ԽՍՀ հայերի միությունը մտադիր է ինքնուրույն պայքարել մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային  բոլոր խախտված իրավունքների համար:

Մենք խորապես ցավում ենք, որ այս ընթացքում Հայաստան այցելած որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ, այդ թվում  ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարը, ցանկություն չունեցավ հանդիպելու մարդկանց հետ, ովքեր փորձում են հիշյալ տարածքներում խտրականության հետևանքները լիովին վերացնել:

Մենք բոլորովին բավարարված չենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ: Նրանք իրենց միջազգային դերը տեսնում են Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար միայն ապրելու պայմաններ ստեղծելու մեջ: Մենք խորապես ցավում ենք, որ դարեր շարունակ մեր նախնիների ապրած տարածքներում գտնվող մեր տներն արժանապատվորեն ու անվտանգ վերադառնելու մեր անառարկելի իրավունքը Հայաստանի կողմից պատշաճ   արձագանք չի ստանում:

Մենք վճռականորեն բողոքում ենք հիշյալ տարածքներում խտրականության, բռնագաղթի և էթնիկական մաքրումների իրականացված քաղաքականության հետևանքներն ամրագրող բոլոր միջոցների իրագործումների դեմ:

Մենք խորապես անհանգստացած ենք այն փաստով, որ հակամարտության կարգավորման պատասխանատու պետական և միջազգային որևէ կառույց մինչև այսօր պատշաճ ուշադրություն չի դարձնում ժողորվրդագարական կառուցվածքը  և դարեր շարունակ հայերի կենսապահովման տարածքների կարգավիճակը փոխած խտրականության հետևանքների վերացմանը: Այս հետևողական քաղաքականությունը մեզ հարկադրում է  միավորվել և միջազգայնորեն ընդունված իրավունքի հնարավորությունների շրջանակներում ինքնուրույն պայքարել մեր շահերի համար:

Մենք խորապես համոզված ենք, որ մարդու իրավունքի սկզբունքները բազմակողմանի ու անվերապահ հարգելող սկզբունքները չպահպանելով հնարավոր չէ վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և ամուր խաղաղություն հաստատել ժողովուրդների մեջ:  Ուստի մենք հույս ունենք, որ սույն հայտարարությունը կխթանի ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարին միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի ներկայացուցիչների Միության հետ  շարունակական երկխոսություն հաստատելու:

Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության քարտուղար    Մարիամ Ավագյան

Այս խորագրի վերջին նյութերը