E-draft.am-ում դատախազության առաջարկով քննարկման է դրվել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ, որով հանրային ծառայողին զրպարտելը դիտարկվելու է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք, և դրա համար նախատեսվելու է քրեական պատասխանատվություն:
Ազգային Ժողովում մի պատգամավոր կա՝ Կոլյա Բաղդասարյան, ով մինչև պատգամավոր դառնալը հայտնի էր նրանով, որ վստահյալներից փող էր վերցնում նրա համար, որ նրանց համոզեր գնային խելոք բանտ նստեն։ Եվ ուրեմն, այս Կոլյա Բաղդասարյանը նախորդ օրը լուրջ դեմքով բացատրում էր, որ հանրային ծառայող են բոլորը՝ թաղապետարանի աշխատողներից մինչև վարչապետ ու պատգամավոր։ Չգիտեմ, թե հանրային ծառայող ալկաշ ժեկի փականագործին ինչպես կարելի է չհայհոյել, կամ Նիկոլ դիմել այլ կերպ քան խզբզանք ու դավաճան, բայց նրանք էլի ինչ որ սոցիալական ֆունկցիա են կատարում, ասենք ջրի ծորակն են սարքում կամ հողեր են հանձնում։
Բայց պատգամավորների չհայհոյելու պահանջը լրիվ անհասկանալի է։ Նախ, եթե ինչ-որ մեկը խոսում է այսօրվա Ազգային Ժողովի մասին ու չի հայհոյում, ուրեմն նա կեղծում է իրականությունը։ Երկրորդ, այս պատգամավորները, մանավանդ եթե իմքայլական են, հայհոյանքի թիրախ լինելուց բացի այլ սոցիալական ֆունկցիա չունեն՝ կոճակսեղմելը չհաշվեք, դա մեխանիկական ֆունկցիա է, ոչ սոցիալական։ Երրորդ, քաղաքացիների հարկերից սրանց մեծ աշխատավարձներ ու պարգևավճարներ են վճարվում, և քաղաքացին չի բողոքում դրա դեմ, քանի որ գիտի, որ հարմար պահին կարող է ծանր հայհոյել իր կողմից վճարվող այս ուսապարկերին։
Հիմա, ըստ նոր օրենքի ստացվում է, որ եթե ասես դավաճան Լիլիթ Մակունց, հողատու Սասուն Միքայելյան, կամ թուրքի գործակալ Արարատ Միրզոյան ապա քեզ ինչ-որ ժամկետով կարող են բանտարկել։ Բայց քանի որ մեր ժողովուրդը դեռ հնուց ժամանակներից հնարամիտ է եղել, նա ի սկզբանե նախատեսել է այդ սահմանափակումներից և խոսափում է դրանցից։ Նա ի սկզբանե դիմում է ուրիշ սուբյեկտների, ասելով՝ Լիլիթ Մակունց, քո դավաճան տիրոջ մերը, Սասուն Միքայելյան, քո հողատու տիրոջ մերը, Արարատ Միրզոյան, քո թուրքի գործակալ տիրոջ մերը։
Տիրոջ մայրերը արդեն հանրային ծառայող չեն և ողջամիտ հայը հանգիստ կարող է իր մտահոգությունը հայտնել երկրի մասին՝ դիմելով պատգամավորների տիրոջ մերերին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը կլինի հանրային ծառայողի տիրոջ մորը վիրավորողների մասին օրենք ընդունելը, բայց դեռ քաղաքացիների զինանոցում մնում են Լիլիթ Մակունցի նանը, Սասուն Միքայելյանի լավը և Արմեն Աբազյանի հոր քյալլեն։
Տիրոջ մոր մասին օրենք չընդունենք