Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով տրանսպորտային մագնա՞տ դառնալ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» «Հայկ Մարությանը խլում է Արամ Վարդանյանի բիզնեսը» հրապարակումից հետո էլեկտրոնային նամակ ենք ստացել: Գրել էինք, որ ժամանակին թիվ 38 ներքաղաքային երթուղին մի գործարարի էր պատկանում, հիմա՝ քաղաքապետարանին: Նամակագիրը հարցնում է. «Գրում եք, թե քաղաքապետարանը 10 երթուղի է փակել: 38-րդ երթուղին արդեն իրենով է արել, երաշխիք կա՞, որ մնացածն էլ իրենով չի անելու»:
Մեր թերթը նման երաշխիք չունի: Մենք կարող ենք ներկայացնել այս պահին չգործող երթուղիները՝ հենվելով քաղաքապետարանի տարածած տեղեկության վրա: Եթե հետայսու էլ քաղաքապետարանը երթուղիները սպասարկելու ընկերության ընտրության համար մրցույթ հայտարարելու փոխարեն գիծն իրենով անի, կնշանակի՝ Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով՝ տրանսպորտային մագնատ դառնալ:
Ուրեմն. այս պահին, ըստ քաղաքապետարանի, չեն աշխատում հետևյալ երթուղիները.
Ավտոբուսային թիվ 1. Էրեբունի - հրապարակ - Մաշտոց - Բաղրամյան-Կոմիտաս-Զեյթուն
Թիվ 7․ Էրեբունի-Խանջյան-Աբովյան պուրակ-Ավետիսյան-Վաղարշյան-Դավիթաշեն
Թիվ 62․ Պռոշյան ավան-Լենինգրադյան-Դալմա գարդեն մոլ-Ամիրյան-Արցախի-մսի կոմբինատ
Միկրոավտոբուսային թիվ 2. Ուռուցքաբանության ինստիտուտԿոմիտաս-Բաղրամյան-ՄաշտոցԿորյուն-Չարենց- Հանրապետական մարզադաշտ
Թիվ 27. Սիլիկյան թաղամաս-Հալաբյան-Կիևյան-Օրբելի-Բաղրամյան-Մոսկովյան-Չարենց-hանրապետական մարզադաշտ
Թիվ 40. Նորքի 9-րդ զանգվածԳայի պողոտա-Զեյթուն-Քանաքեռ-Թբիլիսյան խճուղի-Առինջ մոլ
Թիվ 45. Էրեբունի-Արցախ-Տիգրան Մեծի-Խանջյան-Աբովյան պուրակ-Ազատության-Քանաքեռ
Թիվ 49. Շենգավիթ-Նժդեհի հրապարակ-Արցախի-Տիգրան Մեծի-Խանջյան-Մարշալ ԲաղրամյանԿասյան-Ռուս-հայկական համալսարան
Թիվ 69. Ավան-Քանաքեռ-Կոմիտաս-Դավիթաշեն
Թիվ 71. Հարավ-արևմտյան թաղամաս-Մալաթիա-ԼենինգրադյանԿոմիտաս-«Հաղթանակ» զբոսայգի:
Կրկնենք. եթե քաղաքապետարանը երթուղիները սպասարկելու ընկերության ընտրության համար մրցույթ հայտարարելու փոխարեն գիծն իրենով անի, կնշանակի՝ Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով՝ տրանսպորտային մագնատ դառնալ: Հայկի մի «վատ կողմ» արդեն բացահայտվում է. նա չի սիրում Էրեբունիում և Քանաքեռում ապրողներին. դադարեցված 10 երթուղուց 7-ն անցնում են հենց այս երկու թաղամասով:
Հայկ Մարությանի՝ այլոց հաշվին տրանսպորտային մագնատ դառնալու մեկ նշան ևս: Քաղաքապետարանը հայտարարել է, որ իր սպասարկած գծերում վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Սա «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի պահանջն է, Հայկ Մարությանի պահանջը չէ:
Իսկ «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածը քաղաքապետին պարտավորեցնում է պաշտպանել երևանցիների իրավունքներն ու ազատությունները: Այլ խոսքով, քաղաքապետը Երևանի բոլոր երթուղիների բոլոր վարորդներից պիտի պահանջի՝ երթևեկության ընթացքում չծխել:
Չի անում, միայն քաղաքապետարանի սպասարկած գծի վարորդներից է պահանջում, որ քաղաքապետարանի սպասարկած գիծը դրական լույսի տակ երևա: Սա ոչ միայն պաշտոնական պարտականություններում թերանալ է, այլ նաև՝ անբարեխիղճ մրցակցություն և պաշտոնական լիազորությունների չարաշահում՝ քրեորեն պատժելի արարքներ: Եվ միայն մեկ նպատակով. որ այլոց բիզնեսը խլելու միջոցով Մարության Հայկը դառնա տրանսպորտային մագնատ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում