Քաղաքական

20.02.2021 12:49


Ոստիկան ներկայացած անձինք առևանգեցին Նարեկ Մալյանին (տեսանյութ)

Ոստիկան ներկայացած անձինք առևանգեցին Նարեկ Մալյանին (տեսանյութ)

Հենց նոր Ոստիկանության աշխատակիցները, իրենց հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, ուրեմն մենք ձեզ բերման ենք ենթարկում: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանները բաժին տանում «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:

«Ոստիկանությունը չարաշահում է լիազորությունները, սա կոպտագույն խախտում է: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակում է կատարվում այս ամենը: Ոստիկանները դիմում են ուժի կիրառման»,-ասաց նա:

Մելիքյանը նշեց, որ բոլոր գործողություններն ապօրինի են: «Բռնի գործողությամբ, հիմքերը չներկայացնելով, առևանգում են Նարեկ Մալյանին»:

Այս խորագրի վերջին նյութերը