2018-ին փողոց չկար, որտեղ խորոված չանեին, 2020-ին փողոց չկար, որտեղ զոհվածի անունով ժապավեն չլիներ. մենք քանդեցինք մեր պետականության հիմքերը
1 մետրանոց սովորական պատ շարելու համար մի շարք գործողություններ պետք է անես. քար բերես, ցեմենտ, ավազ, ջուր, դրանից ցեխ սարքես, քարերը հատ-հատ շողուլով դնես, որ ծուռ չլինի, օրերով սպասես, որ չորանա, որ վերջնական պատ դառնա։ Իսկ պատը քանդելու համար ընդամենը մի մուրճն էլ հերիք է։
2018-ի գարնանը հայ ժողովուրդը հորթի հրժվանքով քանդում էր սեփական պետականության պատերը, անգամ չմտածելով, թե ինչ աղետալի հետևանքների է դա բերելու։ 2018-ի ապրիլի 23-ին բակ չկար, փողոց չկար, որտեղ խորոված չանեին, իրար չշնորհավորեին։ Դրանից ընդամենը 2 տարի անց փողոց չկար, որտեղ զոհվածի անունով ու տարիքով ժապավեն կապված չլիներ...
Հիմա դրսում ձյուն ա, ցուրտ ա ու 2018-ին քանդված պետականության քարերը դեռ թափված են։ Այդ քարերն իրենց տեղը դնելու համար ծանր աշխատանք է պետք։ Պետականության հիմքերը նորից կառուցելը ամեն մարդու բան չէ։ Դա նվիրյալների գործն է։ Մարդկանց, ովքեր այս ձնին ու ցրտին դուրս կգան փողոց ու կապացուցեն, որ հայը չի՛ ծնկել։ Բայց կառուցելուց հետո այլևս երբեք չպետք է հանդուրժել ոչ մի արկածախնդրություն։ Մենք երկրորդ անգամ սխալվելու ճոխություն մեզ չենք կարող թույլ տալ։
Այսօր ժամը 15։00, Ազատության հրապարակ, հանուն Հայաստանի պետականության։
2018-ին փողոց չկար, որտեղ խորոված չանեին, 2020-ին փողոց չկար, որտեղ զոհվածի անունով ժապավեն չլիներ. մենք քանդեցինք մեր պետականության հիմքերը