Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելինկմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներին սպասվելիք այցի մասին հայտնել է Բահչելիի խորհրդական Զիա Գյունայդընը:
Դպրոցը կառուցվելու է «Ազգային շարժման կուսակցության» կրթության և մշակույթի հիմնադրամի կողմից:
«Դպրոցի հիմնարկեքի արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին»,-ասել է Գյունայդընը:
Խոսելով կատարվելիք այցի մասին՝ Դևլեթ Բահչելիի խորհրդականն ասել է, որ ներկայում Շուշիում լուծվում են ենթակառուցվածքային խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ:
«Մեր դիտարկումների և հանդիպումների հիման վրա կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում, և այս ճանապարհը նախատեսվում է բացել մինչև գարուն»,-ասել է խորհրդականը։
Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ:
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներին սպասվելիք այցի մասին հայտնել է Բահչելիի խորհրդական Զիա Գյունայդընը:
Դպրոցը կառուցվելու է «Ազգային շարժման կուսակցության» կրթության և մշակույթի հիմնադրամի կողմից:
«Դպրոցի հիմնարկեքի արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին»,-ասել է Գյունայդընը:
Խոսելով կատարվելիք այցի մասին՝ Դևլեթ Բահչելիի խորհրդականն ասել է, որ ներկայում Շուշիում լուծվում են ենթակառուցվածքային խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ:
«Մեր դիտարկումների և հանդիպումների հիման վրա կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում, և այս ճանապարհը նախատեսվում է բացել մինչև գարուն»,-ասել է խորհրդականը։
Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ:
Աղբյուրը՝ tert.am