Հայաստանում ամենազարգացած տիրույթը ոստիկանությունն է․ մեկ շնչին ընկնող ոստիկանների կտրվածքով ՀՀ-ն գրավում է աշխարհում 1-ին տեղը, 7-8 շարք են կազմում՝ 6 հոգու պատսպարելու համար. Վարդան Բոստանջյան
Միջինը 40 հազար դրամ կենսաթոշակ ստացողի և մեկուկես միլիոն դրամ ստացողի միջև սարսափելի բևեռվածություն է։ Այո, պաշտոնատար անձը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց ինչքա՞ն պետք է լինի այդ բևեռվածությունը. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հրավիրած քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Այսօրվա իշխանությանը քննադատելուն հակված չեմ, եթե ձեզանից մեկը սխալմամբ մտածի, որ նրանք կարողանում են այլ բան անել, բացառված է, ոչ թե որ անշնորհք են, այլ պետության կառավարման բարձր մակարդակ չունեն: Այս երեք տարվա մեջ մենք տեսանք Սահմանադրության բացառում, չկա Սահմանադրություն, օրենք գոյություն չունի, և եթե հանկարծ մի բան հղում են անում օրենքին, անում են, որ իրենց շահերը պաշտպանեն»:
Բոստանջյանի կարծիքով՝ սոցիալական արդարության հավասարության համար կարևոր է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը և մարդու նորմալ կենսագործունեության համար համապատասխան երաշխիքների ապահովումը:
«Մարդու կենսագործունեության համար երաշխիքների ապահովումն այսօր բացառված է, որ փաստորեն այսօր մեր երկրի կարևոր միջնաբերդը չկա՝ Արցախը չկա, անհատ մարդիկ գալիս ասում են՝ սա մերն է, և չկա պետություն, մի մարդ, որ ասի՝ ձերն է, կամ ձերը չէ, թողել է հասարակ գյուղացու վրա, և մարդն իր տան մեջ ապրում է վախվորած, որովհետև երաշխիքները բացակայում են, և սոցիալական պաշտպանվածություն չկա: Հիմա կան որոշակի սուբյեկտներ, «պողոսները» հավատում են, իրենք մարդկանց այն խումբն են, որոնք օգտակար գործողության գործակից չունեն՝ զրո է, իրենք տառապյալներ են և փնտրում են մի հոգեկան խանգարում ունեցող փրկչի, որ իրենց փոխարեն դա կանի, և վախկոտ են: Նրանց համար կարևոր չէ նույնիսկ սոցիալական պաշտպանություն արդարությունը, այլ ուրիշին չարություն անելն է»,-նկատեց նա:
Բոստանջյանի կարծիքով՝ կարևոր է նաև հասարակությանն աշխատանքով ապահովելու խնդիրը, որ մարդիկ, թեկուզ փոքր վարձատրության պայմաններում կարողանա իրենց գոյությունը պահպանել. «Հայի համար ամոթ վիճակ է, որ վաստակաշատ, կրթված մարդը հիմա ստիպված տաքսի է վարում, և այս ամենին կապվում է նաև վարձատրության արժանավայել մակարդակը, մենք աղքատ երկիր ենք, բոլորին ի զորու չենք բարձր վարձատրություն տալ, սակայն պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ այդ վարձատրության մակարդակով կարողանա իր կենսական պահանջմունքները կառավարել: Հիմա ի՞նչ վիճակի ենք առնչվում՝ նշանակում ենք դպրոցի տնօրեն, և աշակերտները, ուսուցիչներն ասում են՝ գործադուլ ենք անում, և նրանք ստանում են ընդամենը 80 կամ 100 հազար»:
Բոստանջյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում պանդեմիայով, այսօր էլ պատերազմով պայմանավորված՝ տնտեսական անկում ունենք, և վիճակագրական ծառայությունների կողմից ֆիքսված է 7 ու կես տոկոս.
«Որոշակի մեթոդաբանությամբ վիճակագրական վարչությունն ինչպես միշտ սուտ թվեր է նշել: Ես կարծում եմ, որ մեր անկումը երկնիշ է: Բայց փաստորեն այս անկման պայմաններում Չինաստանը 2,3 տոկոս աճ ունի, պարզ է, որ այդ աճը պայմանավորված է աշխատանքով, իսկ այն պետք է լինի արդյունավետ, որպեսզի ստեղծի նոր համախառն ներքին արդյունք, իսկ Հայաստանում ամենազարգացած տիրույթը ոստիկանությունն է, մեկ շնչին ընկնող ոստիկանների կտրվածքով ՀՀ-ն գրավում է աշխարհում առաջին տեղը, 7-8 շարք են կազմում՝ 6 հոգու պատսպարելու համար, գնացեք հող մշակեք, անասնապահությամբ զբաղվեք, արդյունավետ ռացիոնալ գործ արեք, սա է մեր երկիրը»:

Աղբյուրը՝ tert.am