Մարդասպան Նիկոլ, դու մեզ պատերազմ բերեցիր, խոստանում եմ՝ չես մարսելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Այսօր ցուրտ էր, բայց եկանք այստեղ ոչ թե նրա համար, որ ցանկանում ենք ինչ-որ մեկին տեսնել իշխանության գլխին, եկել ենք այստեղ, որովհետև արժանապատիվ ենք, եկել ենք, որովհետև առնվազն հինգ հազար երիտասարդ զոհվեց, տասը հազար վիրավորվեց, մենք եկել են այստեղ՝ նրանց հարգելու և նրանց գործը շարունակելու համար: Այս մասին Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» կայացած հանրահավաքի ժամանակ, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
«Դուք տեսնում եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ, նա իր նմաններին ուղարկում է այստեղ հանրահավաքը խանգարելու: Նիկոլ, դու չես կարող անել դա, դու տեսնում ես այս բազմությանը և տեսնում ես՝ ինչ ոչնչություն ես դու: Չնայած ձյանը և ցրտին՝ այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել: Նիկոլն ու իր ոհմակը պետք է տեսնի՝ ո՞վ է հայ ազգը և ինչ կարող է անել: Նիկոլ, դու պետք է արագ հավաքես իրերդ ու հեռանաս բանտ՝ պատասխան տալու այն ամենի համար, ինչ արեցիր: Այ մոլագար, մարդասպան, դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ, ասում են՝ Նիկոլը կարող էր դադարեցնել, այո, մի քանի անգամ կարող էր կանգնեցնել, բայց պատերազմը Նիկոլը բերեց և պետք է պատասխան տա, պետք է պատասխան տա մեր երեխեքի առաջ, որոնք այսօր երկնքում են, դու, Նիկոլ, չես մարսելու, Աննա, չես մարսելու, ես դա ձեզ խոստանում եմ»:
Գեղամ Նազարյանը նշեց, որ Հայստանում կայանալու է նյուրնբերգյան դատավարություն, որպեսզի կարողանան առաջ շարժվել, քանի որ առանց դրա մենք չենք կարողանալու առաջ շարժվել. «Նյուրնբերգյան դատավարությունը լինելու է, ոչ թե ձևական, կամ վրեժ, այլ ազատ, արդար, որ բացահայտվի թուրք-ադրբեջանական գործակալական ցանցը, որը եկավ ու մեր սիրուն երկիրը՝ Արցախը կործանեց: Ինչքան ուզում ես սադրիչ ու ԱԱԾ ուղարկիր, սիրելի ԱԱԾ-ականներ, ձեզնից շատերը խրամատում են եղել, մեր տղերքի կողքին, ձեզ հետ ի՞նչ է լինում, որ այդ թափթփուկի ասածները անում եք, դուք գնացեք ոչ թե ֆեյք բացահայտեք, այլ՝ Նիկոլի ֆեյք ջոկատներին բացահայտեք: Ասում եք՝ ԱԱԾ-ն պետք է թույլ տա, որ Սյունիքում լրագրողները նկարահանումներ անեն, իսկ գիտեք՝ գուցե պատճառն այն է, որ վախենում են, որ լրագրողները գնան Սյունիքի մարզի, սահմանից հեռու մեկի բոստանում հայտնաբերեն ձևական խրամատը, որտեղ Աննան ֆոտոսեսիաներ է անում, գնացեք, դա բացահայտեք, մեր երեխեքը զոհվում էին, Աննան ֆենված մազերով ձեռք էր առնում մեզ»:
Գեղամ Նազարյանը, դիմելով զոհված, վիրավոր և գերի ընկած տղաների ծնողներին, նշեց՝ պետք է միասին լինել և դառնալ այս պետությսն առանցքը ու պայքարել.
«Նրանք զոհվեցին, որ մենք արժանապատիվ ապրենք, ոչ թե այս թափթփուկներին թողնենք ղեկավարել Հայաստանը: Այնքան թափթփուկ են, որ Կառավարության նիստին անգամ կատակելու տրամադրություն ունի, այնքան ցինիկ է, որ սյունեցուն ասում է՝շուտով կզգաք, որ կառավարությունը ձեր կողքին է, բայց սյունեցին արդեն զգացել է, որ Ադրբեջանի կառավարությունը իրենից 10 մետր կամ 50 մետր է հեռու»:

Աղբյուրը` tert.am