Քաղաքական

20.02.2021 18:09


Դավաճանն իրավունք չունի մնալու և գոյատևելու այստեղ․ վերջ Նիկոլին․ շուռնուխցի (տեսանյութ)

Դավաճանն իրավունք չունի մնալու և գոյատևելու այստեղ․ վերջ Նիկոլին․ շուռնուխցի (տեսանյութ)

Սյունիքը ձեզ հետ է: Այսօր այս ժողովուրդը հավաքվել է և իր սրտի խոսքն է ասում, և ես էլ եկել եմ իմ խոսքն ասելու: Այս պետության մեջ դավաճանությունը տեղ չունի: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Սյունիքի Շուռն համայնքի բնակիչ Անդրանիկ Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ Հայոց պատմության մեջ սա բացառիկ դեպք է, երբ երկրի ղեկավարը երկրի դարպասները բացում է և թունավորում իր ժողովրդին: «Դավաճանն իրավունք չունի մնալու և գոյատևելու այստեղ: Վերջ Նիկոլին: Այդ «Դուխով»-ը մեզ այս օրին հասցրեց, փորձեք թասիբով ու նամուսով լինել»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը