Կարծիք

21.02.2021 11:07


Այսպիսի վճռական ցուցարարներ, անկեղծ եմ ասում, երբևէ, նույնիսկ 1988-89թթ․ չեմ հիշում

Այսպիսի վճռական ցուցարարներ, անկեղծ եմ ասում, երբևէ, նույնիսկ 1988-89թթ․ չեմ հիշում
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ
Ներկա եմ եղել Հայաստանում անցկացված տարբեր հանրահավաքների՝ սկսած 1987 թվականից։ Հետաքրքիր է, որ բոլոր այն հանրահավաքներում, ուր ներկա եմ եղել, որպես կանոն, հավաքված ցուցարարները լիովին վստահել են հավաքի կազմակերպիչներին և ենթարկվել նրանց ցուցումներին։ Հաճախ, պատրաստ չլինելով վճռական գործողությունների, ցուցարարները, ներքուստ ուրախ են եղել, որ հարթակից կոչեր չեն հնչել ինչ-ինչ գործողությունների, բայց և․․․ «մեղադրել» են նրանց անվճռականության մեջ։ Այսօրվա հանրահավաքում շրջել եմ Ազատության հրապարակում բոլոր տրամագծերով, շրջանաձև՝ մի խոսքով ողջ հրապարակով։ Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք մարդիկ եկել են զուտ հետաքրքրությունի՞ց ելնելով կամ ինչ-որ կուսակցության կողմից են «բերվել», կամ նույնպես ինչ-որ իրեն քաղաքական գործիչ համարող ցմփորի կողմից վճարված «ցուցարարներ» են։ Զարմանալիորեն այսպիսի վճռական ցուցարարներ, անկեղծ եմ ասում, երբևէ, նույնիսկ 1988-89թթ․ չեմ հիշում։ Առաջին անգամ տեսա, որ հավաքվածների մեծամասնությունը ոչ թե ամբոխ էր, այլ իսկական քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց ազգային և մարդկային արժանապատվությունը։ Ցուցարարների գերակշիռ մեծամասնությունը առաջին անգամ քննադատում, մեղադրում էին հարթակում կանգնած գործիչներին վճռականություն չցուցաբերելու մեջ։ Իհարկե, հավաքվածների մեջ նկատեցի նաև անիմաստ դեմքերով անձանց նույնպես, որոնք չնչին մասն էին հավաքվածների։
Դիմում եմ Հայաստանի իրական ընդդիմադիրներին, ովքեր ոչ թե շարժվում են կուսակցական շահերով և այսօրվանից պայմանավորվում են, ինչ-ինչ «քվոտաների» շուրջ, այլ միայն ու միայն Հայաստանի ապագայով․
-Եղեք վճռական, մի գնացեք տարբեր «կոմպրոմիսների»՝ հանուն կեղծ միասնության։ Թքած ունեցեք, «մարդ» բերող ուժերի վրա։ Այդ «բերվածները», չնչին և ամենակարևորը՝ հավաքի անիմաստ մասնակիցներ են։ Հակառակ դեպքում, կկորցնեք, իսկապես մտահոգված և վճռական տրամադրված ՝ մեզ բոլորիս։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը