Ջղաձգումների մեջ գտնվող գործի պատվիրատունե՛ր, այսպես «օպերատիվ» աշխատեիք հայրենիքի պաշտպանության ուղղությամբ, ստո՛ր ստահակներ (լուսանկար)
Գագիկ Սողոմոնյան ֆեյսբուքյան էջի կապակցությամբ ԱԱԾ են տարվում 7 անձինք, ձերբակալվում են՝4-ը։
Երեկ գիշերը դատարանում պետք է քննվեր այդ անձանցից մեկին կալանավորելու միջնորդությունը։
Մինչ դատական նիստը մի քաղաքացի գրառում է կատարում, որ սրճարանում է եւ անկախ իր կամքից ականջալուր է լինում ուշագրավ մի խոսակցության, համաձայն որի՝ ոմն մեկը բղավում է հեռախոսով՝ հանձնարարելով ինչ որ այլ անձի անպայման կայացնել կալանավորման որոշում՝ անկախ այն հանգամանքից, որ մեղադրյալն ունի անչափահաս երեխաներ եւ կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառելի չէ վերջինիս նկատմամբ (նկար 1):
Ըստ վերոնշյալ քաղաքացու՝ հեռախոսով հանձնարարություն տվող անձը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է։
2-րդ կետում նշված գործով փաստաբանը՝ տեսնելով 3-րդ կետում նշված քաղաքացու գրառումը, եւս գրառում է կատարում՝ փորձելով հրավիրել հանրության ուշադրությունն այն հանգամանքին, որ հենց այդ պահին սպասում է 2-րդ կետում նշված իր պաշտպանյալի գործով կալանավորման միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալն ունի 3 անչափահաս երեխա (նկար 2)։
3-րդ կետում նշված գրաօումից մոտ 2 ժամ անձ՝ դատարանը որոշում է կայացնում 2-րդ կետում նշված անձին կալանավորելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ։
Ջղաձգումների մեջ գտնվող գործի պատվիրատունե՛ր, այսպես «օպերատիվ» աշխատեիք հայրենիքի պաշտպանության ուղղությամբ, այդ դեպքում հնարավոր է՝ կորսված Արցախի մեծամասնությունը, շուրջ 5000 զոհ, տասյակ հազարավոր վիրավորներ, հազարավոր անհետ կորած եւ գերեվարված ու 100000-ավոր անտուն մնացած հայրենակիցներ չունենայինք։
Ջղաձգումների մեջ գտնվող գործի պատվիրատունե՛ր, այսպես «օպերատիվ» աշխատեիք հայրենիքի պաշտպանության ուղղությամբ, ստո՛ր ստահակներ (լուսանկար)