Քաղաքական

21.02.2021 12:01


Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս, վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-երի և IP հասցեների մասին․ փաստաբան

Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս, վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի  VPN-երի և IP հասցեների մասին․ փաստաբան

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի» գործով երեկ Արամ Սարգսյանի կալանավորման մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ես Արամ Սարգսյանի պաշտպանը չեմ, բայց պարոն Բեքարյանի կալանքի միջնորդությանը կից նյութերից առերևույթ կերպով պարզ է, որ ինչպես Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին, այնպես էլ Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին: Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-ների և IP հասցեների աշխատանքի վերաբերյալ, որոնք նշված համակարգերի աշխատանքի վերաբերյալ մինիմալ գիտելիք կամ պատկերացում ունեցող անձի մոտ ժպիտ են առաջացնում։

Այս խորագրի վերջին նյութերը