Եթե, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պետությունն ունի կրակելու լեգիտիմ իրավունք, ապա ի՞նչ հարցեր կան նախկին իշխանություններին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ
1. Եթե, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պետությունն ունի կրակելու լեգիտիմ իրավունք, ապա ի՞նչ հարցեր կան նախկին իշխանություններին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։
2. Եթե 2008-ին ժողովուրդը, ըստ այսօրվա իշխանությունների, իրավունք ուներ ապստամբելու, ապա ինչու՞ Նաիրի Հունանյանին իրենք դեռ չեն ազատել բանտից, չէ՞ որ նա էլ իր մեթոդով է իրագործել «ապստամբելու» իր իրավուքը։
Մեկ գլխում 2 իրար հակասող միտք չպետք է լինի։
Հիմա ի՞նչ, մի դեպքում իշխանություններն ունեն կրակելու իրավունք, իսկ մյուս դեպքում՝ իշխանությանը դրա համար կարելի է դատե՞լ։
Հիմա ի՞նչ, մի դեպքում ժողովուրդն ունի ապստամբելու իրավունք, և այդ իրավուքի խախտման համար դուք մարդկանց դատում եք, իսկ այլ դեպքերում դուք, մի կողմից, հղում եք անում իշխանություններին լեգիտիմ կրակելու իրավունքի վրա, բայց մյուս կողմից էլ նրան, ով 1999-ին «ապստամբել է», բանտից չե՞ք ազատում ու ներողություն չեք խնդրում այսքան տարի «խոշտանգելու» համար։
Եթե, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պետությունն ունի կրակելու լեգիտիմ իրավունք, ապա ի՞նչ հարցեր կան նախկին իշխանություններին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ