Քաղաքական

22.02.2021 18:45


Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին․ Գեղամ Մանուկյան

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին․ Գեղամ Մանուկյան

Սրանց ուրիշ բան չի մնացել, կարող են 3 միլիոնի վրա էլ քրեական գործ հարուցել: Այս մասին այսօր անհնազանդության երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Անդարդառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Իմ ժամանակը ափսոս է Անդրանիկ Քոչարյանին մեկնաբանելու համար»։

«Դա իշխանության կողմից սպառնալիք է ժողովրդին, նրանք ուղղակի չեն հասկանում, որ գնացքը գնացել է, վախեցող չկա, չեն կարող լռեցնել»,–ասաց նա և հավելեց, որ Անդրանիկ Քոչարյանը մեկ օր պատասխան կտա բոլոր իր կատարած զանցանքների, հանցանքների համար՝ Գյումրիից սկսած մինչև այս օրերին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը