Քաղաքական

22.02.2021 19:07


Արայիկ Հարությունյանը իր թիմակիցներին զենք է բաժանել

Արայիկ Հարությունյանը իր թիմակիցներին զենք է բաժանել

Politik.am-ը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր քաղաքական թիմը վերածել է զինված խմբավորման: Արցախի Հանրապետության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս Արայիկ Հարությունյանը իր բոլոր թիմակիցներին (պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ և համայնքի ղեկավարներ) ատրճանակներ է տրամադրել:

Հետաքրքիր է, որ իրենց ժամանակը մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացնող պաշտոնայների անվտանգությունը Արայիկ Հարությունյանի համար առավել կարևոր է քան Արցախի սահմանամերձ դարձած տասնյակ համայքների բնակիչների անվտանգությունը: Այս ընթացքում եղել են առաջարկներ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրվի, սակայն Արայիկ Հարութնյանը կտրուկ դեմ է արտահայտվել:

Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ այս օրերին Արայիկ Հարությունյանի թիմակիցները ակտիվորեն մարզվում են՝ իրենց տրված զենքերից դիպուկ կրակել են սովորում:

Տեղեկատվության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Նախագահի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցները անվտանգության խնդիր չունեն և զենք կրում են նրանք, ովքեր ի պաշտոնե դրա իրավունքը ունեն։

Մանրամասները՝ Politik.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը