Կարծիք

23.02.2021 13:43


Ինչպես այսօր դուք եք վերաբերվում օրենքին, այնպես էլ հետագայում ձեզ հետ են վարվելու

Ինչպես այսօր դուք եք վերաբերվում օրենքին, այնպես էլ հետագայում ձեզ հետ են վարվելու
Կոլաժի ձախ կողմում երկու տարի առաջ՝ 2019 թվականի մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակված դատարաններն են։ Ինչպես տեսնում եք, գրեթե 0 ոստիկանություն, անգամ այն ժամանակ, երբ դատավորին քաշքշում էին։ Ավելին, համացանցում կարող եք գտնել նաև Նիկոլ Փաշինյանի երջանիկ դեմքը, երբ նա շրջայց էր կատարում՝ այցելելով դատարանները արգելափակողներին։ Արգելափակողների շարքում կային նաև իշխանության ներկայացուցիչներ։
Կոլաժի աջ կողմում 23․02․2021-ին քաղաքացիները՝ ընդդիմության կոչով, հավաքվել են Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։ Դե, ոնց հավաքվել են, վաղ առավոտվանից շենքը շրջափակված էր ոստիկաններով, որպեսզի քաղաքացիները չխոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի մուտքը աշխատավայր։ Կան նաև բերման ենթարկվածներ։
Ասածս ինչ է․ ինչպես այսօր դուք եք վերաբերվում օրենքին, այնպես էլ հետագայում ձեզ հետ են վարվելու։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը