Դուք պարտավոր եք հասկանալ, որ ոստիկանապետը Փաշինյան Նիկոլի ընկերն ու հանցակիցն է և հետևաբար, դուք ձեր երեխաների դեմ հանցանք անելու իրավունք չունեք. Արփինե Հովհաննիսյանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ)
Երեկ ոստիկաններից մեկը ինձ հետևյալն ասաց՝ մենք ոչ մեկի կողմից չենք, մենք պետությունն ենք պաշտպանում, տղերք, եկել եմ ձեզ ասեմ, դուք պետությունը չեք պաշտպանում, դուք պետությունը կործանողին, մեր պետությունը ոտնատակ տված դահիճին եք պաշտպանում, ձեր ընկերների արյունը Շուշիում թափած ստահակին եք պաշտպանում, երբ ձեզ կանխիկ փող են տալիս, որ ձեր հայրենակիցներին ծեծեք այդ կանխիկ փողը ձեր երեխեքի վրա արդեն պարտք է, պարտավոր եք հասկանալ. Ոստիկանության շենքի դիմաց դիմելով ոստիկանության աշխատակիցներին ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Նիկոլը ձեզ ուզում է դարձնի իր նման՝ մարդատյաց: Նա եկավ ատելության ալիքի վրա, ինքը ատում է բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր իրեն իշխանություն են բերել: Դուք այսօր դուրս եք եկել բոլոր հնարավոր բարոյական և իրավական սահմաններից: Կարևոր է հասկանալ, երբ մենք ասում ենք ոստիկանի օրինական պահանջի է չենթարկվելը, դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա, օրինական պահանջ կարող է ներկայացնել օրինական իշխանության ներկայացուցիչը, իսկ մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի, թուրքերի կողմից զավթած իշխանության հետ: Դուք պարտավոր եք հասկանալ, որ ոստիկանապետը Փաշինյան Նիկոլի ընկերն ու հանցակիցն է և հետևաբար, դուք ձեր երեխաների դեմ հանցանք անելու իրավունք չունեք, ենթարկվելով այդ թվում՝ Ձեր ղեկավարին: Առանց Նիկոլ Հայաստանը ամենամոտ ապագայում է, իսկ դուք առանց Նիկոլ Հայաստանում պետք է թշնամիներ չունենաք ձեր հայրենակիցների մեջ, ուրեմն այս պահից սկսած մտածեք որովհետև պատիժն անխուսափելի է լինելու»,-ընդգծեց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ոստիկանության դիմաց սպասում են ոստիկանապետին, որպեսզի նա ներկայացնի իր բացատրությունները ոստիկանության գործողությունների վերաբերյալ. «Սպասում ենք, որ ոստիկանապետը ներկայացնի ոստիկանության անհամաչափ, լկտի պահվածքի վերաբերյալ, այն ժողովրդի նկատմամբ, ովքեր ձեզ բերել է իշխանության և օժտել իբր օրինական մանդատով»:

Աղբյուրը՝ tert.am