Լսում եմ տարբեր ընդդիմադիր գործիչներին,ովքեր զայրացած հայտարարում են, թե Հայաստանը վերածվել է «ոստիկանակապետության»։ Հարգելիներս, ոստիկանապետություն՝ ամեն դեպքում, նշանակում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Ոստիկանական պետություններ աշխարհում շատ են եղել և կան։ Այո, դրանք եղել են դաժան, ոչ ժողովրդավար, բայց ամեն դեպքում՝ պետություններ, նույնիսկ բավականին ազդեցիկ , ուժեղ և միջազգային ասպարեզում լուրջ դերակատարներ։
Ինչպե՞ս կարելի է, 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը համարել պետություն։ Հայաստանը կորցրել է պետություն կոչվելու բոլոր ցուցանիշները՝ սուվերենություն, զինված ուժեր, հստակ սահմաններ, տնտեսություն, կրթություն, միջազգային վարկ։ Այո, Հայաստանը դեռևս միջազգայնորեն ճանաչված․․․ընդամենը տարածք է և ուրիշ ոչինչ։ Այնպես որ Հայաստան տարածքը, պետություն չէ, այլ այդ տարածքն ընդամենը ունի մի իշխանություն, որը պատրաստ է այն պահելու համար հպատակվել ցանկացած պետության, այն կլինի Ռուսաստանը, Ադրբեջանը, թե Թուրքիան։ Եվ այդ ողորմելի իշխանությունը ողջ ռեսուրսները դրել է ինքն իրեն պաշտպանելու համար։ Այնպես որ, ոչ թե ոստիկանապետություն, այլ՝ ոստիկանաիշխանություն։
Ոստիկանապետությո՞ւն, թե՞ ոստիկանաիշխանություն

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից