Քաղաքական

24.02.2021 13:23


Պետդումայում մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» մասին. «Սորոսական մեթոդները Փաշինյանին դավաճանեցին»

Պետդումայում մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» մասին. «Սորոսական մեթոդները Փաշինյանին դավաճանեցին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի իբր չպայթած հրթիռների մասին վկայում է նվազագույնը նրա ոչ բանատեղյակության մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի և Սիրիայիր խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:

Նա այդպես է մեկնաբանել Հայաստանի վարչապետի խոսքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում աշնանային մարտերի ընթացքում «Իսկանդերի» կիրառման ժամանակ նրա հրթիռները չեն պայթել կամ «10 տոկոսով են պայթել»:

«Վատ պարողին ոտքերը խանգարում են: Այս խայթող ժողովրդական իմաստությունը լավագույնս է բնութագրում հայ վարչապետի խոսքը վերջին պատերազմում «Իսկանդերի» օգտագործման և դրանց «հնացած» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են հասկանում պատերազմի և խաղաղության հարցերը, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-տակտիկական համալիրն է, XXI դարի զենքը: «Իսկանդերը» իր բարձր բնութագրերը հաստատել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմում»,-ասել է Սաբլինը:

Նրա կարծիքով՝ բանը ոչ միայն Հայաստանի վարչապետի ոչ բանատեղյակությունն է:

«Սորոսական մեթոդները Փաշինյանին դավաճանեցին... Սա ևս մեկ վկայություն է, թե ինչպես է փողոցը բարձրագոչ գեղեցիկ կարգախոսներով օտար, թշնամական սցենարով իշխանության բերում մարդու, որը կործանում է իր երկիրը: Սրանում կարողացան համոզվել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները»,-հավելել է պատգամավորը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը