Կարծիք

24.02.2021 13:30


Նիկոլը ստիպում է, որ ռուսները բարոյական աջակցության շրջանակներում Իսկանդերը համապատասխան տեղում 100 տոկոսով տրաքացնեն

Նիկոլը ստիպում է, որ ռուսները բարոյական աջակցության շրջանակներում Իսկանդերը համապատասխան տեղում 100 տոկոսով տրաքացնեն

Ես հրթիռային տեխնիկայից ու տեխնոլոգիաներից շատ բան իհարկե չեմ հասկանում, բայց հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող է ժամանակաշրջանի լավագույն հարցակողական տակտիկական հրթիռը պայթել 10 տոկոսով, եթե տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Իսկ եթե ունեցել է, ապա հաջորդ հարցերն են ծագում՝ ինչո՞ւ այդ հրթիռները թեկուզ վերջին 3 տարում տեխզննում կամ տեխսպասարկում չեն անցել: Լավ, եթե անցել են, ապա ինչո՞ւ այդ խնդիրը չի հայտնաբերվելլ: Եթե հրթիռը պայթել է 10 տոկոսով, դրա համար արտադրողին ինչո՞ւ ոչ մի բողոք չի ներկայացվել: Եթե Նիկոլի դուխը չի ներել, ապա ի՞նչն էր խանգարում Աբու Դաբիում Ռուսաստանի տաղավարի առաջ մի երկու հեղափոխության պահպանակ կանգնեցնել ու ֆլեշմոբ անել «ռուսաստան բռակաձել» լոզունգներով: Թե՞ վախենում է, որ ռուսները դրանից հետո Իսկանդերը բարոյական աջակցության շրջանակներում համապատասխան տեղում 100 տոկոսով տրաքացնեն: Իմ խորին համոզմամբ էդպես էլ կանեն:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը