Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ցանկացած պետությունում տնտեսության զարգացման ու կայունության ամենակարևոր ցուցիչն է։ 1998-2007թ․-ին Հայաստանում ՀՆԱ միջինացված ցուցանիշը երկնիշ էր՝ մոտ 10.5%: Չնայած փակ սահմաններին և սահմանափակ բնական ռեսուրսներին՝ ՀՀ տնտեսությունը զարգանում էր թռիչքային տեմպերով՝ գերազանցելով տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք զարգազող երկրների ցուցանիշները: Հետպատերազմական ճգնաժամային տնտեսության վերականգման և պետության զարգացման տպավորիչ, իրապես թռիչքային աճի արդյունքում Համաշխարհային բանկը 2007թ-ին Հայաստանն անվանեց «կովկասյան վագր»:
Երբ Հայաստանն առաջատար էր (տեսանյութ)