Քաղաքական

24.02.2021 17:38


Դատարանը բավարարել է 5-րդ ալիքի փաստաբանների բողոքը (տեսանյութ)

Դատարանը բավարարել է 5-րդ ալիքի փաստաբանների բողոքը (տեսանյութ)

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված բողոքը՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ՝ վերացնելով այն:

Խոսքը գնում է պատերազմական օրերին լայն տարածում ստացած այն տեսանյութի մասին, որտեղ Քրիստինե Պողոսյանը և Արթուր Հովհաննիսյանը՝ ակնհայտորեն խախտելով պատգամավորի էթիկան, ՀՀ Ազգային Ժողովի տարածքում իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի հասցեին հնչեցրել էին սպառնալիքներ՝ նշելով, թե «թող էս ամեն ինչն ավարտվի, բոլորդ հատիկ-հատիկ պատասխան եք տալու, սաղդ Ձեր հալը կտեսնեք», և հրել վերջինիս ձեռքում գտնվող խոսափողը:

Կից՝ դեպքի տեսագրությունը, որի առթիվ էլ ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդումը։

Փաստաբան Իրմա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը