Կարծիք

25.02.2021 14:12


Նախագահը կարող է չստորագրել իրեն ներկայացված հրամանագրերի նախագծերը և դիմել ՍԴ․ այս պահին Օնիկ Գասպարյանը ԶՈՒ ԳՇ պետն է և պարտավոր է կատարել իր պաշտոնական պարտականությունները

Նախագահը կարող է չստորագրել իրեն ներկայացված հրամանագրերի նախագծերը և դիմել ՍԴ․ այս պահին Օնիկ Գասպարյանը ԶՈՒ ԳՇ պետն է և պարտավոր է կատարել իր պաշտոնական պարտականությունները
Նախագահը կարող է չստորագրել իրեն ներկայացված հրամանագրերի նախագծերը և դիմել Սահմանադրական դատարան։ Այս պահին Օնիկ Գասպարյանը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է և պարատավոր է կատարել իր պաշտոնական պարտականությունները։
Հոդված 139. Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները
1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:
2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը