Քաղաքական

25.02.2021 15:24


Նախարարությունների ու թաղապետարանների աշխատակիցներին չեն թույլատրում դուրս գալ շենքերից, որ հետո բերեն Հրապարակ

Նախարարությունների ու թաղապետարանների աշխատակիցներին չեն թույլատրում դուրս գալ շենքերից, որ հետո բերեն Հրապարակ

168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու: Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից: Նույն իրավիճակն է նաև թաղապետարաններում: Ի դեպ, այս պահին նաև փակում են Երևանի որոշ փողոցներ, օրինակ՝ Ամիրյան փողոցը:

Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն էր ահազանգել մի քաղաքացի, որը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Երևան տոնավաճառը» փակել են, աշխատակիցներին ուղարկել են Փաշինյանի կազմակերպած ակցիային։

Այս խորագրի վերջին նյութերը