Քաղաքական

25.02.2021 17:13


Ամուր կանգնած ենք ՊՆ-ի, ԳՇ-ի կողքին, համոզված ենք՝ րոպե առաջ այս տխրահռչակ ու դավաճան իշխանությունը պետք է հեռանա․ Առուշ Առուշանյան

Ամուր կանգնած ենք ՊՆ-ի, ԳՇ-ի կողքին, համոզված ենք՝ րոպե առաջ այս տխրահռչակ ու դավաճան իշխանությունը պետք է հեռանա․ Առուշ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ աջակցություն հայտնելով ԳՇ հայտարարությանը, որին մասնակցած զինվորականները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ են ներկայացրել։

«Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։ Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»,-գրել է Առուշանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը