Քաղաքական

26.02.2021 00:56


Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է

Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է

Փետրվարի 26-ին, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ։

«Օրակարգում մեկ հարց է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած հարցը՝ ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»,-լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ուզում եմ հավատալ, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների մեջ կգտնվեն բավարար չափով արժանապատվություն ունեցող այնպիսի գործընկերներ, որիոնք կներկայանան խորհրդի նիստին և կհաստատեն օրակարգը»,-ասաց Տոնոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը