Եթե մարդը հոգեկան լուրջ հիվանդություն ունի, նա ամեն ինչ էլ կարող է անել․ Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու մասին․ «Հրապարակ»
«Ես ամենասկզբում էլ ասել եմ և իմ զարմանքն եմ հայտնել, որ բանակը, ոստիկանությունը և ազգային անվտանգության մարմիններն այս հոգեկան հիվանդին չեն հեռացնում, ուրեմն լավ է ուշ, քան երբեք, բավական ուշ է բանակի այս դիրքորոշումը, որին դեռ չեն միացել ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը»: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման վերաբերյալ: Նա նշեց, որ ԳՇ-ի այդ հայտարարությունը պետք է լիներ դեռ սեպտեմբերի 28-ին. «Եթե լիներ սեպտեմբերի 28-ին, ապա շատ բաներ, որ եղան, չէին լինի: Ճիշտն այն է, որ ոստիկանությունն և անվտանգությունը միանան, հայրենիքը փրկել է պետք, ոչ թե Սահմանադրության այս կամ այն հոդվածի կամ էլ ժողովրդի անվան հետևում թաքնվել: Ես ասում եմ՝ եթե սա լիներ սեպտեմբերի 28-ին, այդ դառը պարտությունը մենք չէինք ունենա»:
-Մենք չգիտեինք, որ պարտություն ենք կրելու:
-Իրենք պետք է իմանային, մենք կարող է չիմանայինք: Բայց Գլխավոր շտաբը, գեներալիտետը պետք է իմանար:
-Այս հայտարարությունն արագացնելո՞ւ է Փաշինյանի հեռացման պրոցեսը:
-Կարծում եմ՝ այո: Ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք:
-Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, քաղաքացիական բախման վտանգներ չկա՞ն:
-Եթե մարդը հոգեկան լուրջ հիվանդություն ունի, նա ամեն ինչ էլ կարող է անել, ամեն ինչ էլ կարող է թույլ տալ, հետևաբար՝ ամեն ինչ կարող է լինել, բայց Աստված մի արասցե:
-Եկեղեցու դերն այստեղ ո՞րն է, կանգնելու է հանրության կողքին:
-Եկեղեցին իր մոտեցումն արտահայտել է բանակից ավելի առաջ ու շուտ:
-Հոգևորականները գուցե դուրս գան փողո՞ց:
-Հոգևորականներն ամեն ինչ կանեն, որ բախում չլինի: Չպետք է ենթադրել, որ հարյուր-հազարավոր մարդիկ հրապարակում հավաքվելու են, ես հույս ունեմ, որ շատ քիչ մարդ կհավաքվի հրապարակում, և հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը կհասկանա, որ պետք է հեռանալ խելոք, սուսուփուս:
-Ընդդիմությունն էլ իր հերթին է հրավիրել հանրահավաքի:
-Թող հրավիրեն, հանրահավաքը դեռ արգելված չէ»,-գրում է թերթը: