Խորհրդի նիստը չկայացավ․ ԱԺ նախագահը չեկավ և չբացեց նիստը
Այսօր՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում պետք է կայանար խորհրդի նիստ։ Նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ նիստը չկայացավ, քանի որ ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը։
«Նախորդ երկու անգամները ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել և նիստ չի եղել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ»,-ասել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ երեկ էլ ժամը 18։00-ին էր ԱԺ-ում արտահերթ նիստ նախատեսված, որը ևս չկայացավ, քանի որ «Իմ քայլի» պատգամավորները խորհդարան չէին գնացել։

7or.am