Կարծիք

26.02.2021 17:35


ԵԽԽՎ-ն վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին

ԵԽԽՎ-ն վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին

ԵԽԽՎ զեկուցողներն այսօր ասել են, որ իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը: Այս կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին: Իհարկե միակը չէ, բայց ամեն մեկի մասին` հերթով:

Ո՞ւր էիք դուք դատարանների, Սահմանադրական դատարանի վրա հարձակման ժամանակ, ո՞ւր էիք, երբ երկրում ապօրինությունների ու կալանքների հիթ շքերթ էր, ո՞ւր էիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ժամանակ, և

ՎԵՐՋԱՊԵՍ ո՞ւր եք հիմա` այսօր, այս պահին, երբ մեր գերիները ապօրինի պահվում են թշնամի երկրում, որն այսօր ասել է, որ էլ գերի չկա, որ վերադարձնի Հայաստանին:

Դե եթե չկայիք, լռեք ու վերջ:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը