Քաղաքական

27.02.2021 12:00


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի հայտարարությունը

Հաջակցություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը ազատամարտիկների, այսօրվա նվիրյալ կամավորականների անունից հայտարարում է` լինելով Հայոց բանակի կազմավորման հիմքերում, միշտ սատարել և այսօր էլ սատարում ենք Հայոց բանակին, կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան վարչապետը և նրա շրջապատը քանդեն մեր ազգի և պետության անվտանգության միակ երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` այսպիսի վտանգավոր ժամանակներում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ

Այս խորագրի վերջին նյութերը