Քաղաքական

27.02.2021 22:27


Պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանն աջակցություն է հայտնել ԶՈՒ ԳՇ-ին ու միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին

Պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանն աջակցություն է հայտնել ԶՈՒ ԳՇ-ին ու միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին եւ միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Այս մասին Ղահրամանյանն ասել է hraparak.am-ի հետ զրույցում։

«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը եւ հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը