Համաձայն եմ՝ իրավիճակի հանգուցալուծման ճանապարհը ողջ կառավարության հրաժարականն է. Արթուր Օսիկյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, որով Գլխավոր շտաբը (ԳՇ) պահանջում էր Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը, Փաշինյանը հայտարարեց, որ դա ռազմական հեղաշրջման փորձ էր: Այս տեսակետը, ի դեպ, պաշտպանեց միայն թուրքական քաղաքական ղեկավարությունը:
168.am-ը Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Օսիկյանին հարցրեց, թե արդյոք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ստորագրված հայտարարությունն իր մեջ հանցակազմ պարունակո՞ւմ է:
«Կարծում եմ, որ ոչ, չի պարունակում: Ավելին, եթե հիպոթետիկ ընդունենք, որ որևէ արարք իր մեջ Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է պարունակում, ապա նույն օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված է ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտը, որը համարվում է արարքի հանցավորությունը բացառող հանգամանք»,-ասաց քրեական իրավունքի մասնագետը:
Վերջինիս խոսքով՝ սա այն դեպքն է, որ եթե անգամ որևէ գործողությամբ կամ անգործությամբ վնաս է պատճառվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին, և միաժամանակ՝ դրանով հանդերձ կանխվում է օրենքով պաշտպանվող ավելի մեծ վնաս, ապա այդ արարքը հանցագործություն չի համարվում:
«Այսինքն՝ պետք է հասկանալ արված հայտարարության նախապայմանները, պատճառները և շարժառիթը: Ցանկացած արարքի քրեաիրավական գնահատական տալիս պետք է այն դիտարկել Քրեական օրենսգրքի ամբողջության մեջ, պարզել նաև արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը»,-ասաց Արթուր Օսիկյանը:
Հարցին, թե որպես ՀՀ քաղաքացի և ոստիկանության գեներալ՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը և դրա հանգուցալուծումը, Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ երկրում ստեղծված իրավիճակն իսկապես աննախադեպ է:
«Մեր երկիրն այս պահին նման է արնահոսող վերքի, և հիմա յուրաքանչյուր րոպեն թանկ է, ու օր առաջ խնդրին լուծում չտալը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։