Քաղաքական

28.02.2021 07:51


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին աշխատանքային խմբի 3-րդ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը եռակողմ աշխատանքային խմբում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչն է:

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ աշխատանքային խումբը քննարկել է տրանսորտային ու տնտեսական կապերի ոլորտում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր:

Կողմերը քննարկել են փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված բեռափոխադրումների, դրանց անվտանգության ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական վերահսկողության վերաբերյալ հարցեր է Ադրբեջանի նախագահը բարձրացնում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը