Քաղաքական

28.02.2021 21:03


Շիրակի մարզպետարանը ևս լծված է Փաշինյանի երթին մարդ ապահովելու գործին

Շիրակի մարզպետարանը ևս լծված է Փաշինյանի երթին մարդ ապահովելու գործին

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզպետարանում ևս իրավիճակը «թեժ» է։ Մարզպետի անմիջական վերահսկողությամբ՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր ստորաբաժանումներին հրահանգավորվել է Փաշինյանի մարտիմեկյան երթին մասնակցության հստակ թիվ ներկայացնել։

Տեղեկությունների հանաձայն՝ մարդկանց նաև «փոքրիկ հոնորարներ» են առաջարկում, գումարի տեսքով, իբր Երևանում «թեթև ծախսերի» համար։
168․am-ն էլ գրում է․ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խստիվ հրահանգ է իջեցրել մարզպետարանի աշխատակազմին ու նրա ենթակայության տակ գտնվող բոլոր միավորներին` վաղը մեկ մարդու նման 18:30-ին լինել Հանրապետության հրապարակում` մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին և երթին։

Այլ մարզերում նույն իրավիճակն է, թերևս բացառությամբ Սյունիքի մարզի։

Այս խորագրի վերջին նյութերը