Քաղաքական

01.03.2021 12:29


Ժողովրդի անվան տակ թաքնվելով՝ Փաշինյանն արդեն բավական վատություն է արել․ մեր համբերությունը սպառվել է. Արա Աբրահամյան

Ժողովրդի անվան տակ թաքնվելով՝ Փաշինյանն արդեն բավական վատություն է արել․ մեր համբերությունը սպառվել է. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է տարծել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության խմբագրական թարգմանությունը՝ ստորև:

Ժողովրդի անվան տակ թաքնվելո՝ Փաշինյանն արդեն բավական վատություն է արել: Մեր համբերությունը սպառվել է: Ժողովուրդն ամեն ինչ հասկացել է և երկրորդ անգամ չի սխալվի:

Այսօր տեսնում ենք, թե ինչպես է հայ հանրությունը հայտնվել Փաշինյանի պատանդի դերում: Հանուն իր հեռացող իշխանության նա պատրաստ է մարդկանց ներքաշել նոր արկածախնդրության և սադրանքի մեջ: Մարտի 1-ին, երբ հայրենասիրական ուժերը հանրահավաք են նախաձեռնել, այլ բան, քան Հանրապետության հրապակում այլընտրամքային հանրահավաք կանչելը, նա չի կարողացել մտածել: Դա խոսում է այն մասին, որ կրկին ժողովրդի թիկունքում թաքնվել ցանկացող Փաշինյանը պատասխանատվություն չի զգում իր կործանարար քայլերի, Հայաստանի քաղաքացիների և ներկա իրավիճակի համար:

Իշխանության գրեթե երեք տարվա ընթացքում Փաշինյան արդեն բավական վատություն է արել: Բայց մեր համբերությունը սպառվել է, ժողովուրդը հասկացել է: Ես վստահ եմ, որ այս անգամ ժողովրդի իմաստնությունն ու իքնապաշտպանման բնազդը կհաղթեն զգացմունքներին, հանրահավաքներին գնացող մարդիկ չեն տրվի սադրանքների և թույլ չեն տա բողոքի խաղաղ կամարտահայտումը վերածել քաղաքացիական հակամարտության:

Իր կառավարման տարիներին Փաշինյանը, հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելով, հիմա էլ սեփական ժողովրդին տանում է հակամարտության: Այս իշխանությունը պետք է հասկանա ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, պատերազմի տանելու, կապիտուլյացիայի համար իր պատասխանատվության աստիճանը, այլև այն ամենի՝ ինչը կատարվում է այսօր և կկատարվի Փաշինյանի և իր թիմի իշխանության ամեն օրը:

Այս խորագրի վերջին նյութերը