Կարծիք

01.03.2021 12:40


Այդ «հաղթանակ» ասվածն իրականում մեր պետության մահն է նշանակելու

Այդ «հաղթանակ» ասվածն իրականում մեր պետության մահն է նշանակելու

Հիմա արդեն բոլորս գիտենք, թե որքան ջանասիրաբար է դավաճան Նիկոլի թիմն այս պահին ամբողջ երկրով մարդ հավաքում, որ երեկոյան հրապարակը մարդաշատ լինի։ Իրենց մոտիվացիան պարզ է՝ մահ կամ հաղթանակ տրամաբանության մեջ են գործում։ Ընդ որում, այդ «հաղթանակ» ասվածն իրականում մեր պետության մահն է նշանակելու։ Բայց նման բաներն իրենց չեն հետաքրքրում։ Իրենք միայն իրենց աթոռի ու կաշվի մասին են մտածում։ Ու դրանում էլ բոլորս արդեն համոզվել ենք։

Բայց ուզում եմ հիմա շատ բաց ասել՝ եթե դավաճանին հաջողվեց այսօր հրապարակ ավելի շատ մարդ բերել, քան Բաղրամյան պողոտայում կլինեն, ուրեմն իմացեք, որ ազգային հերթական աղետն անխուսափելի է լինելու։ Ամեն ինչ կկորցնենք։ Դրա համար մենք էլ պետք է այսօր նույնանման սկզբունքով գործենք՝ մահ կամ ազատագրում։

Եվ ուրեմն 18։00-ին համեցեք Բաղրամյան պողոտա։ Այսօր դա ամենքիս պարտավորությունն է։ Եկեք տեր կանգնենք մեր պետությանն ու Հայրենիքին։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը