Կարծիք

01.03.2021 15:24


ՄՂՁԱՎԱՆՋ․ գիտակցվա՞ծ, թե՞ տխմարաբար՝ նրանք ծառայում են թուրքական շահերին

ՄՂՁԱՎԱՆՋ․ գիտակցվա՞ծ, թե՞ տխմարաբար՝ նրանք ծառայում են թուրքական շահերին
Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում շատ է տեսել պարտություններ, պետականության կորուստ, ջարդ ու կոտորած։ Մեր ղեկավարները հաճախ գործել են ճակատագրական սխալներ, ունեցել ենք նաև դավաճաններ։ Բայց, ինքս չեմ հիշում, որ հայոց պատմության մեջ երբևէ եղել է պետության ղեկավար, որը հետևողականորեն քայքայել է պետությունը, երկիրը նպատակաուղղված տարել պատերազմի և պարտության, բացահայտ համագործակցել հայ ժողովրդին ատող, ցեղասպանության ենթարկած թուրքի հետ։ Եվ ամենազարմանալին այն է, որ նա հայ ժողովրդին նվաստացնելուց, հազարավոր զոհեր տալուց, հայրենիքի մի մասը հանձնելուց հետո, շարունակում է արդեն շուրջ չորս ամիս մնալ իշխանության։ Առավել զարմանալին այն է, որ նրան շարունակում են պաշտպանել ոչ միայն ապիկարի կողմից հսկայական գումարներ ստացող նրա խամաճիկ պատգամավոր-նախարարները, այլև «արևմտյան արժեքների» ետևում թաքնված տարբեր մաստի գործիչներ նույնպես։ Արդեն պարզ է, այդ մարդիկ թքած ունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, էլ չեմ ասում պետականության, ինքնիշխանության վրա։ Գիտակցվա՞ծ, թե՞ տխմարաբար նրանք ծառայում են թուրքական շահերին։ Իսկական մղձավանջ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը