«Լազարևյան ակումբը» կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ
«Լազարեւան» միջազգային ակումբի Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրացման հետ՝ կոչ անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։
«Հայաստանի Հանրապետությունը կրել է ծանրագույն պարտություն իր պատմություն մեջ եւ կանգնած է նոր փորձության առաջ, որով վճռվելու է նրա լինել չլինելու հարցը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձելով մնալ իշխանության ղեկին, անցել է բոլոր թույլատրելի սահմանները եւ երկիրը մղում է քաղաքացիական պատերազմի։ Ռուսական «Իսկանդերներից» մինչեւ ծառայություն իրականացնող զինվորականները մեղավոր են պարտության համար, բայց միայն ոչ ինքը։ Նման իրավիճակում Փաշինյանի հաղթանակը կբերի դեմագոգի բռնապետության, ով շահագործում է սոցցանցերում կեղծ իրականություն։ Ինչպես արդեն ապացուցել են Փաշինյանի իշխանության տարիները, այլ որեւէ բանի նա ընդունակ չէ։ Իսկ դա նշանակում է, որ Հայ ժողովրդից, մեզանից, Հայաստանի քաղաքացիներից, խլում են ապագան եւ երկիրը։ «Լազարեւյան ակումբը» միավորում է երկու երկրների քաղաքացիներ հանդիսացող ոչ անտարբեր մարդկանց, ովքեր մտահոգվում են Հայաստանի եւ Ռուսաստանի ճակատագրով, հայ-ռուսական հարաբերություններով։
Աջակցելով միութենական Ռուսաստանն ու Հայաստանը ամենաբարդ ժամանակներում, մենք մշտապես այն համոզմունքն ենք ելակետ ընդունել, որ Հայ ժողովրդի սուվերեն իրավունքն է ինքնուրույն լուծել իր ներքին գործերը։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշման անփոփոխելիությունը։ Սակայն ներքին գործերին չմիջամտելը մանթրա չէ, որով կարելի է քողարկել երկրի եւ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերությունը։ Հատկապես Թուրքիայի եւ մյուս երկրների կողմից հնչած հայտարարություններից հետո, որոնք աջակցում էին Հայաստանի վարկաբեկված իշխանություններին։ Հայաստանի քաղաքացիները կանգնած են ընտրության առաջ եւ այդ ընտրությունը պետք է կատարվի։
Մենք դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եթե Ձեր մոտ մնացել է պատասխանատվության թեկուզ մի կաթիլ առ Հանրապետության ճակատագիրը, որին դուք հավատարմության երդում եք տվել, ապա կայացրեց միակ ճիշտ որոշումը։ Հնարավորություն տվեք, որպեսզի վստահությունը չկորցրած մարդրկ հաղթահարեն ձեր կողմից ստեղծված քաոսը։
Հեռացեք։ Ձեր ժամանակն արդեն անցել է։
Ռուս-հայկական միջազգային «Լազարեւյան ակումբի» Խորհուրդ»

Աղբյուրը՝ hraparak.am