Կարծիք

02.03.2021 16:45


Ցավում եմ, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղավ Սահմանադրությունից և բանակից

Ցավում եմ, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղավ Սահմանադրությունից և բանակից

Իրավիճակը հետևյալն է.

1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար, առարկություններով դիմելու է ՍԴ:

3) Այսինքն՝ ըստ նախագահի առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

4) Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից և բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ։

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը