Նիկոլի կազմակերպած հանրահավաքները չեն խանգարում նրա զավակի գտնվելուն
Նիկոլի կազմակերպած հանրահավաքները չեն խանգարում նրա զավակի գտնվելուն։ Իսկ ծափերով, տոնական դհոլներով ու դմփ֊դմփ֊հու' գոչյուններով,《նիկոլ վարչապետ》 աղաղակող երթին իր ակտիվ մասնակցությունը ո՜չ իր զավակի վերադարձին է խանգարում, ո՜չ էլ իր վիշտը ծաղրում։
Ինձ ճանաչողներից շատերն այս նկարի շրջանակի մեջ առած մարդուն երևի կհիշեն. ամիսներ առաջ կառավարության դիմաց ինձնից որդուն էր պահանջում` միաժամանակ ասելով, որ դադարեցնենք բողոքի ակցիաները, քանի որ այդպիսով խանգարում ենք իրենց զավակների վերադարձին կամ գտնվելուն։
Բոլորդ տեսել եք, թե այդ ժամանակ ինչպիսի վարքագիծ դրսևորեց։ Եվ չնայած այդ ամենին` ես իրեն նայեցի, որպես որդեկորույս ծնողի, հուզական մարդու և փորձեցի հասկանալ նրան` կուլ տալով նրա կողմից մեր հասցեին հնչող վիրավորանքները։
Այս մարդը ժամանակ առ ժամանակ աչքի է ընկնում իր հարցազրույցներով և ընդդիմությունից պահանջում՝ դադարեցնել հանրահավաքները, հանրահավաքների ժամանակ չհնչեցնել ազգային֊ ազատագրական երգեր, քանի որ դա փակում է իրենց երեխաների ճանապարը, իսկ ազգային֊ազատագրական երգերը ծաղրանք են իր պես սգի մեջ գտնվող մարդու նկատմամբ։
Հարգելի հայրենակից ես պետական պաշտոնյա չեմ, որ կարողանամ քո որդուն վերադարձնել, իսկ երեկ քո կողքին կանգնած զույգը միակ պատասխանատուն է քո որդու անհայտ կորած լինելու համար։
Սիրելի հայրենակից, իսկ եթե ես Աստծու կամոք կարողացել եմ ողջ վերադառնալ այդ պատերազմից, դա դեռ չի նշանակում, որ Դուք ինձ վրա գոռալու կամ ինձ ինչ-որ անհասկանալի պահանջներ ներկայացնելու իրավունք ունեք։
Աստված տա, զավակիդ գտնես և ողջ առողջ վերադառնա, բայց ծափերով, տոնական դհոլներով, դմփ֊դմփ֊հու' գոռալով և 《նիկոլ վարչապետ》 աղաղակող երթերի մասնակցելով կարծում եմ այդքան էլ արդյունավետ ճանապարհ չես ընտրել, ոչ էլ, առավել ևս, դրանով վիշտդ կթեթևացնես։
Նիկոլի կազմակերպած հանրահավաքները չեն խանգարում նրա զավակի գտնվելուն