Փաշինյանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատերազմի․ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության ճակատագրի հանդեպ, նա պետք է հեռանա. Զատուլին (տեսանյութ)
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը«Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
«Այսօր մեր Լազարյան ակումբը, դա հայ-ռուսական ակումբ է, որը հավաքել է Ռուսաստանի, Հայաստանի, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց, դիմել է ՀՀ քաղաքացիներին և հենց Նիկոլ Փաշինյանին:
Ես ամբողջը չեմ մեջբերի, կասեմ միայն, որ Նիկոլ Փաշինյանին դիմելով, մենք ասել ենք, որ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն այն պետության ճակատագրի հանդեպ, որի համար նա երդվել է, նա պետք է հեռանա, որպեսզի թույլ տա այն մարդկանց, որոնք դեռևս վստահություն ունեն հասարակության մեջ, չեզոքացնել այն քաոսը, որը ինքն է ստեղծել, որովհետև այս պատմության խաղացող պարոն Փաշինյանը հասցրել է ում ասես մեղադրել`ռուսական հրթիռներից մինչև հայ զինվորականներին, միևնույն ժամանակ ընդհանրպես իրեն մեղավոր չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի խոշորագույն պարտության համար:
Եվ այսօր Հայաստանը կրկին մեծ վտանգի առաջ է, նրան տանում են դեպի քաղաքացիական պատերազմ: Եվ դա անում է ոչ այլ ոք, քան այն մարդը, որը կազմակերպում է այդ ցույցերը, այն ժամանակ, երբ նա ընդհանրապես չի հաջողել որ կառավարման, ոչ հրամանատարության ոլորտներում: Էլ ինչ պետք է կատարվի Հայաստանում, որ մարդիկ ենթադրություններ կատարեն այդ իշխանության որակի վերաբերյալ: Այն իշխանության, որը եկել է իշխանության «դուրս հանել ռուսական ռազմաբազան», «մենք պետք է կենտրոնանք Արևմուտքի վրա» լոզունգներով: Մենք գիտենք, ինչպես է Փաշինյանը եկել իշխանության»,-հայտարարել է Զատուլինը:
Փաշինյանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատերազմի․ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության ճակատագրի հանդեպ, նա պետք է հեռանա. Զատուլին (տեսանյութ)
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
«Այսօր մեր Լազարյան ակումբը, դա հայ-ռուսական ակումբ է, որը հավաքել է Ռուսաստանի, Հայաստանի, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց, դիմել է ՀՀ քաղաքացիներին և հենց Նիկոլ Փաշինյանին:
Ես ամբողջը չեմ մեջբերի, կասեմ միայն, որ Նիկոլ Փաշինյանին դիմելով, մենք ասել ենք, որ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն այն պետության ճակատագրի հանդեպ, որի համար նա երդվել է, նա պետք է հեռանա, որպեսզի թույլ տա այն մարդկանց, որոնք դեռևս վստահություն ունեն հասարակության մեջ, չեզոքացնել այն քաոսը, որը ինքն է ստեղծել, որովհետև այս պատմության խաղացող պարոն Փաշինյանը հասցրել է ում ասես մեղադրել`ռուսական հրթիռներից մինչև հայ զինվորականներին, միևնույն ժամանակ ընդհանրպես իրեն մեղավոր չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի խոշորագույն պարտության համար:
Եվ այսօր Հայաստանը կրկին մեծ վտանգի առաջ է, նրան տանում են դեպի քաղաքացիական պատերազմ: Եվ դա անում է ոչ այլ ոք, քան այն մարդը, որը կազմակերպում է այդ ցույցերը, այն ժամանակ, երբ նա ընդհանրապես չի հաջողել որ կառավարման, ոչ հրամանատարության ոլորտներում: Էլ ինչ պետք է կատարվի Հայաստանում, որ մարդիկ ենթադրություններ կատարեն այդ իշխանության որակի վերաբերյալ: Այն իշխանության, որը եկել է իշխանության «դուրս հանել ռուսական ռազմաբազան», «մենք պետք է կենտրոնանք Արևմուտքի վրա» լոզունգներով: Մենք գիտենք, ինչպես է Փաշինյանը եկել իշխանության»,-հայտարարել է Զատուլինը:
Տեսանյութում դիտել 1:51:40 վայրկյանից:
Աղբյուրը՝ tert.am