Քաղաքական

03.03.2021 09:54


Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել․ «Ժողովուրդ»

Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել․ «Ժողովուրդ»

«Երեկ հանրության մի ստվար զանգված խոր հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, եւ նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն եւ նոր հրահանգներին։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա նկատենք, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում եւ հարցազրույցներում իսկական գրոհ էին սկսել ՀՀ նախագահի դեմ։ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն անգամ նախորդ օրը դիտարկում էր նախագահին անվստահություն հայտնելու տարբերակները: Դրան զուգահեռ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները:

Վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms էր ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները, եւ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի.

Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը