Ես 100 տոկոսով պաշտպանում եմ Օնիկ Գասպարյանի դիրքորոշումը, կիսում եմ նրա մտահոգությունները. ԱԱԾ նախկին պետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ևս միացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու 40-ից ավելի սպաների տարածած հայտարարությանը և սատարում է Փաշինյանի հրաժարականը պահանջողներին: Բայց հանրահավաքների, ինչպես ինքը մեզ ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տանում: Թեպետ, մեզ ասացին՝ երկու օր առաջ նրան տեսել են Բաղրամյանում, սակայն դիմակով է եղել, շատերը չեն ճանաչել: Պարոն Համբարձումյանին մի քանի հարց ենք ուղղել այս և այլ թեմաների շուրջ:
-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ կարծիքի եք Գլխավոր շտաբի տարածած հայտարարության վերաբերյալ:
-Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտեք, ես 100 տոկոսով պաշտպանում եմ Օնիկ Գասպարյանի դիրքորոշումը, կիսում եմ նրա մտահոգությունները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունները պետք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:
-Իսկ ԱԱԾ-ի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ զբաղված է «ֆեյք» բռնելով:
-Ես հավատում եմ իմ գործընկերների ողջամտությանը, այդքան բան կասեմ: Մնացածը իրենք կհասկանան:
-Հավատո՞ւմ եք, թե՞ նաև ապավինում:
-Հավատում եմ և ապավինում եմ:
-Իսկ ողջամի՞տ են այդ գործողությունները:
-Ես ընդհանուր կոնտեքստում եմ սա ասում, առանձին մի դիտեք: Ես հավատում եմ իմ գործընկերներին, հավատում եմ իրենց ողջամտությանը և վստահ եմ, որ իրենք իրենց հայրենիքին նվիրված զավակներ են ու ճիշտ կգնահատեն իրավիճակը:
-Պարո՛ն Համբարձումյան, ԱԱԾ-ն, ըստ Ձեզ, այն կառույցն է, որ պետք է «ֆեյք» բռնելո՞վ զբաղվի:
-Էստեղ խնդիրը մի նայեք, որ «ֆեյք» են բռնում: Հարյուրավոր, հազարավոր «ֆեյքեր» կան, էդ «ֆեյքերը» կան ու լինելու են, հարցը դա չէ: Հարցն այն է, որ այդ «ֆեյքի» մեջ եթե ինֆորմացիա է հրապարակվում, որն ինքնին հանցագործության հատկանիշներ է պարունակում, այսինքն՝ դա իր մեջ հանցակազմ է պարունակում, կամ էդ «ֆեյքերով» հրապարակում են պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ապա ԱԱԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները պարտավոր են դրանով զբաղվել: Խնդրում եմ՝ սա Դուք հասկացեք ու մի կապեք պարոն Սաղաթելյանի (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արա Սաղաթելյանին) կամ մյուսի հետ: Ես սա ընդհանուր եմ գնահատում ու ասում:
-Պարզապես զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, այդ «ֆեյքին» հայտնաբերելու համար մի քանի հոգու ձերբակալել են, սակայն «ֆեյքը» շարունակում է գրառումներ կատարել ու ծաղրել ԱԱԾ-ին:
-ՉԷ, մենք չենք խոսում էսօր՝ ապացույցներ կան, թե չկան: Ես Ձեզ ընդհանուր սկզբունքային մոտեցումն եմ ասում: Եթե կա «ֆեյքում» ինֆորմացիա, «ֆեյքն» ինչ է, «ֆեյքը» ինֆորմացիա տարածելու գործիք է, և ինչի համար են «ֆեյք» օգտագործում, որպեսզի տարածողները չերևան, չերևան հասարակության աչքին, չերևան իրավապահների տեսադաշտում: Այսինքն՝ չկարողանան հասկանալ, թե ով է ինֆորմացիա տարածողը: Բայց եթե էնպիսի ինֆորմացիա է հրապարակվում, որ, էլի եմ կրկնում, իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հրապարակվում, էդ ժամանակ իրավապահ մարմինները պարտավոր են դրանով զբաղվել: Զբաղվել են երեկ, զբաղվելու են այսօր, զբաղվելու են վաղը:
-Այս ամենը չի՞ անլրջացնում ԱԱԾ-ի նման լուրջ կառույցի կերպարը:
-Դուք մի բան էլ իմացեք՝ ԱԱԾ-ն ունի բազմաթիվ ստորաբաժանումներ, եթե ԱԱԾ-ի մի որևէ ստորաբաժանում դրանով զբաղվում է, դա չի նշանակում, որ մյուս ուղղություններով աշխատանքներ չեն իրականացվում կամ չպիտի իրականացվեն: Ամեն մեկն իր գործառույթն ունի:
-Շատ լավ, վերադառնանք ԳՇ հայտարարությանը. Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, մեծ հանրահավաք էր կազմակերպել...
-Թեկուզ ավելի մեծ հանրահավաք կազմակերպի, թեկուզ հարյուր հազար մարդ գնա էդ հանրահավաքին, միևնույն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխվելու: Մեր երկրում կա գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրությունների մեջ է:
-Իսկ իր հեռացմամբ, թե իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունների:
-Իհարկե, իր հրաժարականից հետո, այլապես արտահերթ ընտրությունները դառնալու են անիմաստ: Ես կհամաձայնեի, որ առանց հրաժարականի արտահերթ ընտրություններ տեղի ունենային, եթե դրանց մասին հայտարարվեր դեռևս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինյանը դրան գնար իր նախաձեռնությամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդյունքում:
-Ի դեպ, Դուք մասնակցո՞ւմ եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին:
-Ոչ:
-Ինչո՞ւ:
-Հետաքրքիր հարց եք տալիս: Որովհետև ես քաղաքականապես այդքան ակտիվ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտեք, թե ես ոնց եմ հայտնում»: