Քաղաքական

03.03.2021 13:21


Հրաժարական տալու մտադրություն չունեմ. Ռուբեն Վարդազարյան

Հրաժարական տալու մտադրություն չունեմ. Ռուբեն Վարդազարյան

Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում իմքայլական պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ, Վարդազարյանը պատասխանեց.

«Առնվազն ագրեսիվ։ Պատճառը չգիտեմ»։

ԲԴԽ նախագահն ասաց, թե կվերլուծի երեկ և այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը, դրանից հետո միայն կպատասխանի հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն իր դեմ ինչ-որ բան ունեն։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և ԲԴԽ նախագահը պատասխանում է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում են «վնգստացող դատավորների» վերաբերյալ նոյեմբերի 15-ի իր ուղերձին։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը