Մեր կողմից սադրանքներ չեն եղել և չեն լինելու, մեր երկրում մի սադրիչ կա, որը գալու է այս շենք. Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ շենքը հատուկ միջոցներով պաշտպանելու մասին (տեսանյութ)
Մեր կողմից սադրանքներ չեն եղել և չեն լինելու, մեր երկրում մի սադրիչ կա, որը գալու է այս շենք, դա Նիկոլ Փաշինյանն է: Այս մարդու տեղաշարժը ՀՀ-ում ոստիկանական զորքերով ու նման պաշտպանվածությամբ է տեղի ունենում: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով այսօրվա հայտարարված ակցիայի և դրա ֆոնին ԱԺ-ի շենքը հատուկ միջոցներով պաշտպանելու մասին:
«Նա այլընտրանք չունի, նա իր գործունեությամբ երկիրը հասցրել է այնտեղ, որ մեր երկրում կարող է քայլել միայն մեծաքանակ զորքերով: Այս լուսաձայնային նռնակները, դիպուկահարները այս ամեն ինչը վկայում է այդ մասին, ամբողջ իրավիճակի և հետևանքների պատասխանատուն և սադրիչը Նիկոլ Փաշինյանն է, մենք սադրանքների չենք գնալու, սա ազգային-քաղաքական պայքար է»,-ասաց նա:
Խոսելով այսօր «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակների և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման սպասելիքների մասին՝ Սաղաթելյանը նշեց՝ սպասում են, որ Սահմանադրությունը չի ոտնահարվի և նախագահն ամբողջովին այն կպահպանի:
«Այո, մենք ակնկալիք ունենք և այսօրվա մեր հանրահավաքի նպատակներից մեկը դա է: Բազմաթիվ նամակներ ենք ստանում, թե չենք գալիս ձեր ճառերը լսենք, եթե գործողություն չեք անում: Այդ մարդիկ գործողություն ասելով հասկանում են մտնել այս շենքը, մյուս շենքը գրավելը: Մեր պլան Ա-ն դեռ աշխատում է և շենքը դեռ իշխանություն չէ, մենք մեր երկիրը չպետք է տանենք ցնցումների, սա չի նշանակում, որ վճռականության մի գրամ պակաս կա»,–ընդգծեց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանի հերթական կոչերը պոպուլիզմի քայլեր են և այն, որ Փաշինյանը նշում է՝ պատրաստ է արտահերթի գնալ, բայց ուզում են ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել, պոպուլիզմի շարքերից է: Նա կրկին շեշտեց՝ եթե արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ապա միայն առանց Նիկոլ Փաշինյանի:

Աղբյուրը՝ tert.am