Քաղաքական

03.03.2021 18:46


Քննչական կոմիտեից Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել

Քննչական կոմիտեից Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել

Բաղրամյանում շարունակում է ընթանալ «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը։ Սրան զուգահեռ Բաղրամյան 19-ում մեկնարկել է կառավարության հետ խորհրդարանականների հարցուպատասխանը։

Քիչ առաջ ՀՓՇ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց հանրահավաքի մասնակիցներին, որ Քննչական կոմիտեից այսօր ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել մեղադրյալի կարգավիճակի մասին։

«Չեմ էլ հիշում արդեն դա ինչ հոդված է, եթե չեմ սխալվում 301 հոդնածն է, պետական կարգ տապալելը։ Ուզում են հերթական գործը կարեն»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը